
Կանադայի արտգործնախարար Մարկ Գարնոն թվիթերի իր միկրոբլոգում գրել է.
«Մենք խստորեն մտահոգված ենք Հայաստանի տարածք ներխուժման պատճառով Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության սրման կապակցությամբ: Կողմերին կոչ ենք անում հարգել նոյեմբերի 10-ին ձեռք բերված հրադադարի համաձայնագիրն ու շարունակել բանակցել մշտական ու խաղաղ կարգավորման շուրջ:
Բոլոր այն գործողությունները, որոնք խաթարում են հրադադարի ռեժիմը և սրում լարվածությունը, պետք է դադարեցվեն»,- գրել է Կանադայի արտգործնախարարը: