
Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքային գոտում փրկարարները հողազանգվածից դուրս են բերել անհայտ կորածների ցուցակում նշվող Երևանի բնակիչներ, Սորսումատյան եղբայրների` ”Մերսեդես C 220” մակնիշի 27 ՕՍ 939 պետհամարանիշով սև մարդատար ավտոմեքենան, որում հայտնաբերվել է 2 դի: Ավտոմեքենայում գտնվել են 1973 թ. ծնված Արմեն և 1964 թ. ծնված Մեխակ Սորսումատյան եղբայրների դիերը: Լուսանկարը` Գագիկ Շանշյանի