
Իսրայելի կողմից մայիսի 10-ից սկսված Գազայի հատվածի հրթիռակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 139-ի, նրանցից 39-ը անչափահասներ են, 22-ը՝ կանայք: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Վիրավորում է ստացել ավելի քան հազար մարդ:
Մայիսի 10-ից մինչև օրս իսրայելական բանակն ու Գազայի հատվածի պաղեստինյան խմբավորումները շարունակում են փոխադարձ հրթիռակոծությունը: Պաղեստինցիների հարվածների հետևանքով Իսրայելի առնվազն 9 քաղաքացի է մահացել: