
Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի տարածքում երեկ ճաշարան է հրդեհվել: Կանչի վայր է մեկնել հրշեջ փրկարարական 2 մարտական հաշվարկ և կատարել հրդեհաշիջման աշխատանք: Այս մասին հայտնում է ԱՀ ԱԻ պետական ծառայությունը:
Մասնակիորեն այրվել է ճաշարանի գույքը: Ստուգմամբ զբաղվում է ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը: