Մեղրիի լեռնանցքում երթևեկությունն իրականացվում է ճանապարհի կողմնային հատվածով և մեկ երթևեկելի մասով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քարաթափման հետևանքով Մեղրիի լեռնանցքում երթևեկությունն իրականացվում է ճանապարհի կողմնային հատվածով և մեկ երթևեկելի մասով

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման ավտոճանապարհի 356+500 հատվածում (Մեղրիի լեռնանցք) քարաթափման հետևանքները վերացվում են. երթևեկությունն այժմ իրականացվում է ճանապարհի կողմնային հատվածով և մեկ երթևեկելի մասով։

Վարորդներին հորդորում են տվյալ ճանապարհահատվածով երթևեկելիս լինել ուշադիր և պահպանել ճանապարհային անվտանգության կանոնները։




Լրահոս