
Հայ ազգային կոնգրեսը համագումար է անցկացնում: Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած կուսակցությունը այսօր, ըստ ամենայնի, կհայտարարի` հունիսի 20-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է, թե ոչ, և եթե մասնակցելու է, ապա ինչ ձևաչափով:
Կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը շեշտեց` համագումարն անցկացվում է Հայաստանի համար օրհասական օրերին: Հավելենք, որ համագումարին ներկա է նաեւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախկին փոխնախարար Գրիշա Թամրազյանը: