Վրաերթ-ավտովթար՝ Հ․ Քոչարի փողոցում. 3 մարդ հոսպիտալացվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 16-ին, ժամը 18։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հ․ Քոչարի փողոցում տեղի է ունեցել վրաերթ․ տուժածը գտնվում է ճանապարհի երթևեկելի գոտում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Dodge» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ․ Թ․) վրաերթի է ենթարկել Լ․ Հ․-ին (ծնված 1961 թ․), Լ․ Ս․-ին (ծնված 1986 թ․) և Գ․ Ս․-ին (ծնված 2018 թ․), ապա բախվել կայանած «Toyota Camry» և «Mercedes» մակնիշների ավտոմեքենաներին։ Գ․ Ս․-ն հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, իսկ մյուս տուժածները՝ «Արմենիա» ՀԲԿ։ Բժիշկները Լ․ Հ․-ի և Լ․ Ս․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Գ․ Ս․-ինը՝ ծանր։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։




Լրահոս