Ռուսաստանը ճանաչվել է «տանկերի համաշխարհային արքա»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաձայն ամերիկյան «19FortyFive» հրատարակության` Ռուսաստանը ներկա դրությամբ համարվում է «տանկերի համաշխարհային արքա»:

«Շատ աղբյուրներ համաձայն են տարածված այն կարծիքի հետ, որ Ռուսաստանն աշխարհի տանկերի արքան է՝ իր շուրջ 13000 տանկերով, որոնցից շատերն ավելի հին են, քան իրենց անձնակազմը», – ասված է հրապարակման մեջ: Աղբյուրի համաձայն, ընդամենը մի քանի հազար մարտական ​​մեքենա է պատրաստ իրական գործողությունների:

Տանկերի քանակով աշխարհում երկրորդ տեղը զբաղեցնում է Հյուսիսային Կորեան՝ 6145 միավորով: Փհենյանի մարտական ​​մեքենաները «տարիքի» պատճառով կոչվում են «թղթե վագրեր»:

Չորրորդ տեղը զբաղեցնում է Հնդկաստանը` մոտ 4730 տանկով, որոնց զգալի մասը խորհրդային ռուսական T-72 և T-90 են:

Տանկերի քանակով հինգերորդ տեղը զբաղեցնում է Սիրիան՝ 3740 նման մարտական ​​մեքենաներով, որոնց մեծ մասը կարող է պատրաստ չլինել օգտագործման համար:

Ապրիլին 19FortyFive- ը հաղորդել էր նաև, որ ռուս զինվորականները «մինչև ատամները զինված» են նոր զենքով:




Լրահոս