
2021 թվականի «Միսս տիեզերք» գեղեցկության միջազգային մրցույթում հաղթել է Մեքսիկան ներկայացնող Անդրեա Մեսան։ Այս մասին հաղորդվում է մրցույթի թվիթերյան էջում։
Եզրափակչում էին հայտնվել նաև Բրազիլիայի, Հնդկաստանի, Պերուի և Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցիչները։
Այս տարի մրցույթն անցկացվել է Ֆլորիդայում՝ քովիդի պատճառով անհրաժեշտ անվտանգության միջոցառումների պահպանմամբ։
Մրցույթի ողջ պատմության ընթացքում մեքսիկուհիները հաղթող են եղել 1991 և 2010 թվականներին։ Բացարձակ առաջատարությունն ԱՄՆ-ինն է, որի ներկայացուցիչները 8 անգամ հաղթել են այս մրցույթում։