ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանի զորավարժությունն ու սահմանային լարվածությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանում կիրակի օրը զորավարժություններ են սկսվել: Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ զորավարժություններում ներգրավված են մինչև 15 հազար զինվորականներ, մինչև 300 տանկեր ու զրահամեքենաներ, տարբեր տրամաչափի մինչև 400 հրթիռային ու հրետանային մարտկոցներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, մինչև 50 միավոր ռազմական ավիացիա և անօդաչու թռչող սարքեր։

Զորավարժությունների ընթացքում «անօրինական խմբավորումների սադրանքները կանխելու» խնդիրներ են իրականացվելու, պատասխան գործողություններով ոչնչացվելու են «ահաբեկիչները»։ Պաշտպանության նախարարության կողմից ուժի այս ցուցադրության հետ մեկտեղ, Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը՝ արտգործնախարարությունը նույն օրը հայտարարել է, թե Հայաստանի հետ սահմանային իրավիճակի միակ ճիշտ լուծումը սահմանները որոշելու և դեմիլիտացիայի գործընթացը սկսելն է:

Հավելենք, որ այսօր տեղի է ունեցել ՀՀ Անվտանգության խորհրդի նիստ եւ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հաղորդմամբ,  նիստից հետո հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում նկատվել է ադրբեջանական ուժերի կողմից լարվածության աճ:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս