Մայրը լողավազանի մեջ հայտնաբերել է մանկահասակ երեխայի խեղդամահ եղած դին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում 3 տարեկան երեխա է խեղդամահ եղել։

Տեղեկությունը հաստատել են Ոստիկանության լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնից։

«Մայիսի 15-ին ժամը 12.05-ին հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում Սայաթ-Նովա գյուղից հիվանդանոց է տեղափոխվել 2019 թ.ծնված տղա երեխա։ Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 11.50-ի սահմաններում, երեխայի մայրը, իրենց տան դիմացի ծաղկանոցում գտնվող ջրով լի լողավազանի մեջ հայտնաբերել է որդու խեղդամահ եղած դին և տեղափոխել հիվանդանոց»,-հայտնել են ոստիկանությունից։




Լրահոս