
Ռուսաստանի նախագահը վստահ է, որ ղարաբաղյան խնդրի շուրջ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններն այլընտրանք չունեն, այսօր հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Այժմ ակտիվ ջանքեր են գործադրվում՝ լարվածությունը թուլացնելու և սահմանին իրավիճակը հարթելու համար», – ասել է նա։
Պեսկովը միաժամանակ դժվարացել է ասել՝ արդյոք նախագահ Պուտինը ստացե՞լ է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի դիմումը՝ ռազմական օգնության խնդրանքով։
«Բոլոր այդ հարցերը բազմիցս քննարկվել են երկկողմ շփումների ժամանակ», – նշել է Պուտինի խոսնակը, հավելելով՝ Մոսկվան մշտական կապի մեջ է թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի հետ՝ Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորման հարցով։