ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես «Պատրոն Դավոն» դուրս եկավ «ԿԳԲ պադվալից»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի մտերիմ ընկեր, զենքի առքուվաճառքով զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը քիչ առաջ ազատ արձակվեց Երևան Կենտրոն քրեակատարողական հիմնարկից:

Նշենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր զենքի առքուվաճառքով զբաղվող, գործարար Դավիթ Գալստյանին՝ «Պատրոն Դավոյին» ազատ արձակելու մասին որոշում կայացրեց։ Վերջինիս ազատ արձակած դատավորը վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանն է:

Հիշեցնենք՝ Դավիթ Գալստյանը ձերբակալվել էր փետրվարի 1-ին, իսկ փետրվարի 2-ին` կալանավորվել։ ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ արտերկրում գրանցված «Mosston Engineering» ընկերության խորհրդի նախագահ Դավիթ Գալստյանը, նախնական համաձայնության գալով նույն ընկերության տնօրեն Ա.Բ.-ի հետ, 2018 թվականի ընթացքում ՊՆ-ին է մատակարարել 1983-1986թթ. արտադրության հրանոթի անորակ արկեր, որոնցով, ըստ ԱԱԾ–ի, հնարավոր չի եղել լուծել մարտական խնդիրներ, բայց որոնց դիմաց Գալստյանը 1.083.000 ԱՄՆ դոլար գումար է ստացել:

Հավելենք, որ Գալստյանն անցնում է ԱԱԾ-ում քննվող չորս քրեական գործերով, որոնք վերաբերում են նրան պատկանող ընկերությունների կողմից մատակարարումներին. գործով արդեն երեք ամիս կալանավորված են Դավիթ Գալստյանը եւ նրա քրոջ որդին՝ Ա. Բաղդասրյանը:
Ի դեպ վեջինի պաշտպանը հայտնել էր, որ իշխանության ներսում կան մարդիկ, որոնք աշխատում են Դավիթ Գալստային դեմ եւ այդ մասին իրենց հայտնել է Դավիթ Գալստյանը, իսկ թե կոնկրետ ովքեր, պաշտպանը նշեց, որ ներքին քննություն են սկսել՝ հասկանալու համար, թե ովքեր են այդ մարդիկ:

ArmLur.am-ը Դավիթ Գալստյանից հետաքրքրվեց, թե ովքեր են իշխանության ներսում աշխատում իր դեմ

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան




Լրահոս