ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գնահատում է, որ ապրել է այդ հեքիաթում. Գոհար Հարությունյանը՝«Միսս տիեզերք»–ում Մոնիկա Գրիգորյանի ելույթի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միսս տիեզերք» գեղեցկության միջազգային  մրցույթին Հայաստանը ներկայացրել է 21-ամյա Մոնիկա Գրիգորյանը, սակայն մեր մասնակիցը չի ընդգրկվել լավագույն 20-յակի մեջ:  «Միսս Արմենիա» ՀԿ նախագահ Գոհար Հարությունյանը ArmLur.am-ի հետ զրուցում ասաց, որ  Մոնիկան մրցույթում ներկայացել է լավագույնս:

Հավելենք, որ 2021 թվականի «Միսս տիեզերք» գեղեցկության միջազգային մրցույթում հաղթել է Մեքսիկան ներկայացնող Անդրեա Մեսան։ Իսկ եզրափակչում էին հայտնվել նաև Բրազիլիայի, Հնդկաստանի, Պերուի և Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցիչները։

Այս տարի մրցույթն անցկացվել է Ֆլորիդայում՝ քովիդի պատճառով անհրաժեշտ անվտանգության միջոցառումների պահպանմամբ։

Մրցույթի ողջ պատմության ընթացքում մեքսիկուհիները հաղթող են եղել 1991 և 2010 թվականներին։ Բացարձակ առաջատարությունն ԱՄՆ-ինն է, որի ներկայացուցիչները 8 անգամ հաղթել են այս մրցույթում։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս