ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը տեղի կունենա հուլիսի 1-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը տեղի կունենա հուլիսի 1-ին: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Պետդումայի խոսնակ, ՀԱՊԿ ԽՎ նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը՝ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ:

«Հասկանալի է, որ համավարակն իր հետքն է թողնում: Հիմա դա հետզհետե մնում է անցյալում: Հետևաբար, հուսով եմ, առաջիկայում մենք կհանդիպենք նաև ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում, որը տեղի կունենա հուլիսի 1-ին», – Վոլոդինի խոսքերը մեջբերում է Պետդումայի կայքը:

Քաղաքական գործիչները քննարկել են Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: «Միջխորհրդարանական շփումների շրջանակներում մեր հարաբերությունները զարգանում են: Մենք լավ գիտենք ոչ միայն միմյանց, այլ նաև ձեզ հետ եկող գործընկերներին: Սա վկայում է այն թեմաների քննարկման մեջ ընկղմման մասին, որոնք երբեմն թեժանում են մեր երկրում և լուծում պահանջում», – ասել է նա՝ դիմելով հայ գործընկերոջը: Վոլոդինի խոսքով՝ Ռուսաստանի նախագահը «շատ բան արեց» Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դադարեցնելու համար:

Միրզոյանն իր հերթին նշել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը կապված են դարավոր պատմության վրա հիմնված հատուկ կապերով: «Դրանք ռազմավարական գործընկերների, դաշնակիցների հարաբերություններ են: Վստահ եմ, որ ոչ ոք չի կասկածում, որ այդ հարաբերություններն էլ ավելի դինամիկորեն կզարգանան և կամրապնդվեն», – շեշտել է Հայաստանի խորհրդարանի խոսնակը:

Ինչպես նշված է ՀԱՊԿ ԽՎ կայքում, կազմակերպության խորհրդի նիստը նախատեսվում է անցկացնել Դուշանբեում:




Լրահոս