
Սույն թվականի մայիսի 15-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները ճաշարանին կից տարածքում հայտնաբերել են ներնետված ծխախոտի տուփ, որում առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 5,8 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված և տուփի
ծանրությունն ապահովող քար:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: