
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Արման Աբովյանը ներկայացրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին եռյակը՝ Գագիկ Ծառուկյան, Միքայել Մելքումյան, Իվետա Տոնոյան։
Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունները նշանակված են հունիսի 20-ին։ Մայիսի 10-ին, երկրորդ անգամ վարչապետ չընտրելուց հետո, խորհրդարանը արձակվել էր իրավունքի ուժով։