ՖՈՏՈ. Արցախում հրետակոծությունից վնասված 7064 շենք-շինություն է հաշվառվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի հանրապետության ողջ տարածքում շարունակվում են հրետակոծության հետևանքով վնասված շենք-շինությունների, առանձնատների վերանորոգման, վերակառուցման, տանիքների վերականգնման շինարարական աշխատանքները…

♦️Հանրապետության տարածքում հրետակոծությունից վնասված թվով 7064 շենք-շինություն է հաշվառվել, որի մեծ մասը` Ստեփանակերտում թվով 5264: Ասկերանի շրջանում գրանցվել է թվով 375, Մարտունու շրջանում` թվով 925, Մարտակերտի շրջանում` թվով 500 նման շենք-շինություններ:

♦️Ստեփանակերտի թվով 1092 օբյեկտներում ներկա դրությամբ ընթանում են շինարարական աշխատանքներ, իսկ թվով 388-ում արդեն իսկ աշխատանքներն ավարտված են: Ասկերանի շրջանում թվով 182 շինություններում ընթացող աշխատանքներից 18-ն ավարտին է հասցվել: Մարտունում` թվով 344 շենքերից ավարտվել է 59-ը, իսկ Մարտակերտի շրջանում թվով 167 օբյեկտներում ընթացող շինվերանորոգման աշխատանքներն ավարտվել են 8-ում:

♦️Շինարարական աշխատանքները իրականացնում է թվով 168 կազմակերպություն։

♦️Շինաշխատանքների հսկողությունն իրականացվում է ԱՀ քաղաքաշինության նախարարության մասնագետների կողմից`պարբերաբար այցելելով շինհրապարակներ։




Լրահոս