Սյունիքի մարզի համայնքի ղեկավարների դեմ գործընթաց է սկսվել: Մասնավորապես հունիսի 20-ի ընտրությունների առաջ իրավապահները պատերազմ են հայտարարել նախկին եւ ներկա համայնքի ղեկավարների նկատմամբ եւ մեկը մյուսի հետևից հարուցվում են քրեական գործեր: Իսկ կոնկրետ ինչի մասին է խոսքը:
Այսպիսով, ըստ իրավապահների, Սյունիքի մարզի Ախլաթյան համայնքի նախկին ղեկավարը՝ Արմեն Բեգլարյանը, որը զոհվել է 2016թ. ապրիլի 4-ին, ապրիլյան պատերազմի ժամանակ նախնական համաձայնության գալով Ախլաթյան համայնքի ղեկավար Անաստաս Բաբայանի հետ, 2014թ.-ին հիմնել են «Ախլաթյան համայնքի արոտ օգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվ՝ կազմակերպություն, որտեղ ձևականորեն ընդգրկել են համայնքի թվով 74 անձ, կազմել և հաստատել են կոոպերատիվում անդամագրվելու ցանկություն հայտնելու վերաբերյալ կեղծ դիմումներ, կեղծել ստորագրությունները, իսկ 2015-2016թթ.. ընթացքում ստացել են 20.975.000 դրամ արժողությամբ գյուղտեխնիկա՝ որոնք ըստ կոոպերատիվի կանոնադրության պետք է բաժանվեր կոոպերատիվի անդամների միջև, սակայն խաբեության եղանակով հափշտակել են դրանք՝ չգրանցելով կոպերատիվի հաշվեկշռում և չդարձնելով կոոպերատիվի անդամների սեփականություն:
Այսքանով ամեն ինչ չի ավարտվում. Սյունիքի մարզի Որոտնավան համայնքի ղեկավար Սերյոժա Ամիրխանյանն էլ նախնական համաձայնության գալով համագյուղացի Ռաֆայել Հարությունյանի հետ 2015թ.-ին հիմնել են «Որոտան համայնքի արոտ օգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվ՝ կազմակերկությունը, որտեղ ձևականորեն ընդգրկել են համայնքի 35 անձ, կազմել և հաստատել են կոոպերատիվում անդամագրվելու ցանկություն հայտնելու վերաբերյալ կեղծ դիմումներ, կեղծել ստորագրությունները, իսկ 2019թ.-ին ստացել են 22.128.000 դրամ արժողությամբ գյուղտեխնիկա՝ որոնք հետեգայում պետք է բաժանվեր կոոպերատիվի անդամների միջև, սակայն խաբեության եղանակով հափշտակել են դրանք՝ չգրանցելով կոպերատիվի հաշվեկշռում և չդարձնելով կոոպերատիվի անդամների սեփականություն:
Բռնակոթ համայնքի նախկին ղեկավար՝ Ատոմ Առաքելյանն էլ իր որդու՝ Հայկ Առաքելյանի հետ 2014թ.-ին հիմնել են «Բռնակոթ համայնքի արոտ օգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվ՝ շահույթ չհետապնդող իրավաբանական անձ հանդիսացող կազմակերկություն, որտեղ ձևականորեն ընդգրկել են համայնքի 214 անձ, կազմել և հաստատել են կոոպերատիվում անդամագրվելու ցանկություն հայտնելու վերաբերյալ կեղծ դիմումներ, կեղծել ստորագրությունները, իսկ 2016-2017թթ.. ընթացքում ստացել են 41.679.567 դրամ արժողությամբ գյուղտեխնիկաորոնք ըստ կոոպերատիվի կանոնադրության պետք է բաժանվեր կոոպերատիվի անդամների միջև, սակայն խաբեության եղանակով հափշտակել են դրանք՝ չգրանցելով կոոպերատիվի հաշվեկշռում և չդարձնելով կոոպերատիվի անդամների սեփականություն: Այս փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քր. օր. 178 հոդ. 3-րդ մասի առաջին կետով, 325 հոդ. 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրգործը:
Սյունիքի մարզի Նժդեհ վարչական շրջանի ղեկավար իր եղբոր որդու՝ Արսեն Օհանյանի հետ 2016թ.-ին հիմնել են «Նժդեհ համայնքի արոտ օգտագործողների միավորում» սպառողական կոպերատիվ՝ շահույթ չհետապնդող իրավաբանական անձ հանդիսացող կազմակերկություն, որտեղ ձևականորեն ընդգրկել են համայնքի 16 անձ, կազմել և հաստատել են կոպերատիվում անդամագրվելու ցանկություն հայտնելու վերաբերյալ կեղծ դիմումներ, կեղծել ստորագրությունները, իսկ 2019-2020թթ. ընթացքում ստացել են 37.500.000 դրամ արժողությամբ գյուղտեխնիկա՝ որոնք կրկին ըստ կոոպերատիվի կանոնադրության պետք է բաժանվեր կոոպերատիվի անդամների միջև, սակայն խաբեության եղանակով հափշտակել են ՀՀ ԱԱԾ ՀՀ քր. օր. 178 հոդ. 3-րդ մասի առաջին կետով խարդախություն, 325 հոդ. 2-րդ մասի փաստաթղթեր կեղծելը հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Մանրամասները՝ տեսանյութում:
Ք.Մ.