Հրդեհ՝ Սարյան-Պուշկին փողոցների խաչմերուկում. հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Պուշկին-Սարյան փողոցների խաչմերուկում՝ երեքհարկանի շենքի տանիքում, մայիսի 18-ին հրդեհ է բռնկվել։

Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարությունից:

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է ժամը 17:04-ին:

«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ»,- նշում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։




Լրահոս