
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 19-ին ժամը 09:30-21:30 կդադարեցվի Վայոց Ձորի մարզի՝ Վայք քաղաքի ջրամատակարարումը: Այս մասին տեղեկանում ենք «Վեոլիա Ջուր» ընկերությունից:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: