ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՔՈ գլխավոր վարչության ծառայողները պաշտոնեական լիազորությունների չարաշահման դեպք են բացահայտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետը, շահադիտական դրդումներով, չի կազմակերպել և իրականացրել իր և բաժնի աշխատակիցների անմիջական պարտականությունների կատարումը, ինչի արդյունքում չեն փոխվել հյուրանոցային գործունեություն իրականացնելու նպատակով իր կողմից դեռևս 2012 և 2018 թվականներին մոր ու կնոջ անվամբ հիմնադրված կազմակերպությունների՝ Իսակովի պողոտայում գտնվող բնակելի նշանակության անշարժ գույքերի գործառնական նշանակությունները և, որպես արդյունք, սահմանված կարգով չեն փոխվել գույքահարկերի, աղբահանության վճարների հաշվարկման սակագները, ինչպես և այդ համալիրներում առանց համապատասխան թույլտվության իրականացվել է ալկոհոլային խմիչքների վաճառք, ինչի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է 1 միլիոն 819 հազար դրամի էական վնաս։

Դեպքի առթիվ ՔՈ գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե:




Լրահոս