Արդեն վեց օր է ինչ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին: Եվ կառույցի անդամ երկրներից համապատասխան արձագանքի փոխարեն հակառակ արդյունքի ենք ականատես լինում: Բանն այ է, որ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին զուգահեռ Բելառուսն ու Ադրբեջանն են խորացնում իրենց հարաբերություններն ու համագործակցությունը:
Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը եղել է Ադրբեջանում եւ հայտարարել, թե Մինսկը եղել է և կշարունակի մնալ Ադրբեջանի հուսալի հենակետն ու գործընկերը: Ընդ որում, այս այցից ընդամենը մեկ օր առաջ Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը հեռախոսազրույց էր ունեցել Բելառուսի նախագահի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, Նիկոլ Փաշինյանն Ալեքսանդր Լուկաշենկոյին փոխանցել էր, որ ադրբեջանական կողմը, «ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը, խախտել է սահմանը և ներխուժել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք»:
Նկատենք՝ Բելառուսը Ադրբեջանին սպառազինություն վաճառող հիմնական երկրներից է: 2018 թվականին` ապրիլյան քառօրյա պատերազմից ընդամենը երկու տարի անց, Մինսկը «Պոլոնեզ» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր էր վաճառել Բաքվին, անցած տարի էլ կողմերը նոր պայմանագիր էին կնքել համագործակցությունն ընդարձակելու մասին։ Մեկ ամիս առաջ էլ Բաքու էր այցելել Բելառուսի առաջնոդ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում
Ն.Հ