ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սերժ Սարգսյանը հրահանգ է տվել ցուցակում չընդգրկված ՀՀԿ-ականներին. դաշինքի կազմը պատրաստ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀԿ-Հայրենիք կուսկացությունների կողմից ստեղծված «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակն արդեն կազմված է: Մեր աղբյուրները փոխանցում են, որ ցուցակի միչեւ 70-րդ համարն արդեն պատրաստ է, իսկ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարսյանն այս օրերին հանդիպում է իր թիմակիցների հետ, ովքեր ցուցակում չեն լիենոլւ, բայց պետք է ձայն «բերեն»:

ArmLur.am-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ արդեն հստակ է, որ ցուցակի 13-րդ համարում կլինի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանի (Դերժավայի Արկադիի) որդին, իսկ հայրն էլ շատ ակիվորեն կաշխատի ձայներ բերելու համար: Մենք տեղեկացանք նաեւ, որ արդեն հստակեցվել է այն հարցը, որ ցուցակում չի լինելու նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Արայիկ Գրիգորյանը (Ավշարի Արայիկ), բայց վերջինս կրկին Սերժ Սարգսյանի հրահանգով ակտիվորեն կաշխատի մարզում՝ ձայներ ապահովվելու համար: Ավելին մենք տեղեկացանք, որ այս պահից սկսած Գրիգորյանն արդեն լծվել է այդ գործին: ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Նաիրի Սահակյանի փեսան եւս լինելու է «Պատիվ ունեմ» դաշինքում:

Ցուցակի առաջին եռյակը լինելու է հետեւյալ դասավորությամբ՝ «Հարներիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյան, Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյան եւ ՀՀԿ-ական Աննա Մկրտչյան: Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների՝ Սերժ Սարգսյանն ամեն ինչ անում է ՀՀԿ-ի երիտթեւին ցուցակում ներառելու համար ու այդ կոնտեքստում էլ ցուցակի 5-րդ համարը հատկացվել է ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանին: «Հայրենիք» կուսակցությանը նոր անդամագրված նախկին դատավոր Կարինե Պետրոսյանը եւ Երեւանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը եւս լինելու են նախընտրական ցուցակում՝ 9 եւ 12-րդ համարների ներքո:
Ըստ մեր տեղեկությունների՝ 20-րդ համարից հետո կընդգրկվեն նաեւ ՀՀԿ-ական կարկառուն դեմքերը, որոնց թվում են Արմեն Աշոտյանն ու Էդուարդ Շարմազանովը:

Սոնա Գրիգորյան




Լրահոս