Նորաստեղծ «Միացյալ Հայաստան» կուսակցությունը հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է ազգայնական ուժերի հետ դաշինքով: Դաշինքի մաս կազմող ուժերի կազմն ու նախընտրական ցուցակը հայտնի կդառնա մի քանի օրից: Նոր ստեղծվելիք դաշինքի վարչապետի թեկնածուն լինելու է «Միացյալ Հայաստան» կուսակցւթյան նախագահ Երվանդ Թարվերդյանը:
Նորաստեղծ կուսակցության ղեկավարի հետ ArmLur.am-ը զրուցել է հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած դեպքերի, հնարավոր զարգացումների եւ ընտրական գործընթացների մասին:
«Սյունիքում ես իրավիճակը շատ բարդ եմ գնահատում. վեց ամսվա անկազմակերպ աշխատանքի արդյունք է: Ես երբևիցե չեմ հասկանում, թե ինչպես կարելի է հանդուրժել, որ ադրբեջանական զորքերը գալիս են Հայաստանի սահման եւ չեն ցանկանում հեռանալ», – նկատեց նա՝ ասելով, թե այս ամիսներին պետք էր համապատասխան աշխատանքներ իրականացնել:
Թարվերդյանի հետ խոսել ենք նաեւ նախընտրական քարոզչության եւ դաշինքի տեսլականի մասին, թե ինչ են անելու իշխանության գալու պարագայում:
Մանրամասները՝ տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան,. Հովսեփ Հովսեփյան