Աֆրիկյան Մալավի պետության առողջապահության ոլորտի ներկայացուցիչների որոշմամբ` այրվել է AstraZeneca հակակորոնավիրուսային պատվաստանյութի 19 610 չափաբաժին, որի պիտանելիության ժամկետը լրացել է:
Ինչպես փոխանցում է BBC News-ը, երկրի իշխանությունները ցանկանում են վստահեցնել բնակչությանը կիրառվող պատվաստանյութի անվտանգության հարցում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սկզբնապես կոչ էր արել երկրներին չոչնչացնել ժամկետանց դեղամիջոցները, սակայն հետագայում փոխել է որոշումը:
18 մլն բնակիչ ունեցող երկրում կորոնավիրուսով վարակվել է 34 232 մարդ, որից 1153-ը` մահացել:
Մալավին մարտի 26-ին ստացել է անգլո-շվեդական ընկերության պատվաստանյութի 102 000 չափաբաժին, որի 80 տոկոսն է միայն օգտագործվել:
Սակայն դեղամիջոցի սպառման ժամկետը մինչև ապրիլի 13-ն է եղել: