Այսօր տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցը: Կրեմլից հայտնում են, թե հեռախոսազրույցի ժամանակ նախագահները շարունակել են քննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը՝ կրկին ընդգծելով, թե պետք է տարածաշրջանում կայունություն լինի եւ իրականացվեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2020 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածություններից հետո:
«Այս կոնտեքստում ուշադրություն է հրավիրվել հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած դեպքերին: Ընդհանուր մոտեցումն այն է, որ կարգավորումը պետք է լինի բացառապես քաղաքական եւ դիվանագիտական մեթոդներով: Ռուսական կողմը կշարունակի միջնորդական ջանքերը, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածություն ձեռք բերվի դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթաց սկսելու համար», – նշված է հաղորդագրությունում: