Կարինե Հակոբյան. Պետք է օրենքով արգելվի սեռի իրազեկումը ծնողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետք է օրենքով արգելվի սեռի իրազեկումը ծնողներին,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց սոցապ նախկին փոխնախարար Կարինե Հակոբյանը` խոսելով,  որ եթե ծնողները նախապես իրազեկվում են երեխայի սեռի մասին, ապա արհեստական վիժեցնում են աղջիկ սեռի պտուղը: “Խնդիրը շատ մտահոգիչ է եւ նոր չէ: Հայաստանում միշտ շատ բարձր է եղել արհեստական վիժեցման վիճակագրությունը, այստեղ սահմանադրական փոփոխությունների կարիք կա, պետք է օրենքով արգելվի սեռի իրազեկումը ծնողներին”,- մեկնաբանեց Կ. Հակոբյանը`ընդգծելով, որ երեխայի իրավունքները գերակա են համարվում: Ըստ նրա` օրենքը կարող է գործել, եթե կա համապատասխան օրենսդրական դաշտ: Անդրադառնալով օրենքի դեպքում կոռուպցիոն ռիսկերին`նա ասաց, որ եթե մենք այդպես դիտարկենք խնդիրը, պետք է ոչ մի օրենք չլինի, որովհետև կոռուպցիոն ռիսկեր կան: Կ. Հակոբյանի փաստմամբ` երկու խնդիր կա` երեխայի իրավունք և սեռային խտրականություն:”Պետք է օրենսդրական նախաձեռնություն լինի, որովհետև երեխայի իրավունքները գերակա են”,- ընդգծեց Կ. Հակոբյանը: 




Լրահոս