Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի աջակցությունը հակամարտության ազդակիր ընտանիքներին» դրամաշնորհի նամակ-համաձայնագիրը Հայաստանի կողմից ստորագրվել է մայիսի 7-ին։
Ըստ այդ համաձայնագրի՝ Պետականության եւ խաղաղարարության հիմնադրամի միջոցներից 3 մլն 718 հազար 218 դոլար կհատկացվի, որն էլ կուղղվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով տուժած անձանց զբաղվածության խթանմանը։
Դրամաշնորհի աջակցությամբ կիրականացվի չորս ծրագիր. Հայաստանում Արցախից տեղահանված անձանց եւ նրանց հյուրընկալող ընտանիքներին կանխիկ գումար կփոխանցվի, Արցախից Հայաստան ժամանած գործազուրկ անձանց աշխատանքային փորձ ձեռք բերելու ծրագիր կիրականացվի եւ այլն:
Ս.Հ.