Ռայնիսի փողոցում փլուզված շենքի վերանորոգման համար գումար կհատկացվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի փողոցի հ.1 շենքի փլուզված 5-րդ մուտքի քանդման, ապամոնտաժման, շենքի տանիքի վերանորոգման և հենապատի կառուցման համար գումար կհատկացվի: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը այս տարվա 1-ին կիսամյակում կհատկացվի 31 մլն 636 հազար դրամ:

Ի դեպ, տեղեկացնենք, որ անցյալ տարվա օգոստոսի 26-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Յան Ռայնիսի փողոցի N1 շենքի 12 փլուզված բնակարանների սեփականատերերը բնակարանների գնման վկայագրեր են տրվել: Հիշեցնենք՝ Երևանի Ռայնիսի փողոցում նախորդ տարվա օգոստոսի 26-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով, 2 մարդ էր զոհվել: Քառահարկ պանելային շենքը մասնակի փլուզվել էր. վնասվել էր շքամուտքում գտնվող 12 բնակարան։

Ս.Հ.




Լրահոս