ArmLur.am-ին հավաստի տեղեկությունների համաձայն` իրավապահ համակարգում քննարկվել է մայիսի 17-ին հայ ադրբեջանական սահմանի արելյան մասում տեղի ունեցած միջադեպը: Արդյունքում մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները քննարկել են չբավարարվել միայն ծառայողական քննությամբ եւ որոշվել է փաստի առթիվ քրեական գործ հարուցել: Ավելին, այս պահին քննարկվում է, թե կոնկրետ որ հատկանիշներով պետք է հարուցվի:
Ավելին, իրավապահների մեջ այս քննարկման ժամանակ տարաձայնություն է եղել, որ պետք է այս պահին մտածել կարևորը սահմանները եւ հայրենիքը անվտանգ դարձնել, որից հետո նոր մեղավորներին կախաղան բարձրացնել, սակայն եղել են պաշտոնյաներ, որ պնդել են, թե «երկաթը տաք տաք պետք է ծեծել»:
Հիշեցնենք, երեկ երեկոյան համացանցում սկսվեց ակտիվորեն քննարկվել մի տեսանյութ, որտեղ հստակ երևում է, որ ադրբեջանցի զինվորականները հայ զինվորներին քաշքելով հեռացնում են հայկական տարածքից: Տեղեկություններ տարածվեցին, որ տեսանյութն արվել է մայիսի 17-ին` Գեղարքունիքի մարզի սահմանամերձ շրջաններում: Ժամեր հետո ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ տարածվող տեսանյութն առնչություն չունի Սյունիքի և Գեղարքունիքի վերջին դեպքերի հետ:Սակայն ավելի ուշ ՊՆ հաստատե, որ միջադեպը եղել է մայիսի 17-ին:
Ք. Մ.