Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան կրկին այցելել է Ադրբեջանում պահվող հայ գերիներին, որոնց Բաքուն մեղադրում է Լեռնային Ղարաբաղի` Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում ահաբեկչական գործողությունների իրականացման համար:
Ինչպես հաղորդում է minval.az-ը, օմբուդսմենի գրասենյակից մանրամասնել են, որ ՄԻՊ-ը պահվող անձանց հետ հանդիպել է դեռ առ դեմ` հետաքրքրվելով` արդյոք նրանց իրավունքները պաշտպանվում են:
Ըստ աղբյուրի` պահվող անձինք բավարարվածություն են հայտնել պահման պայմանների, սննդի, բուժսպասարկման և վերաբերմունքի առնչությամբ: Օմբուդսմենն անհատական կարգով լսել է նրանց դիմումները. մայրենի լեզվով ներկայացվել են պահվող անձանց իրավունքները:
Հայտնի է, որ Ադրբեջանի ՄԻՊ-ը տվյալ միջոցառման շրջանակում անցկացված ուսումնասիրության արդյունքներն ուղարկել է միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ:
Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան, մեկնաբանելով հայ ռազմագերիների առնչությամբ հնչող մեղադրանքները, հայտնել է, որ Ադրբեջանն ազատ է արձակել և վերադարձրել ռազմագերու կարգավիճակ ունեցող բոլոր հայերին:
Հիշեցնենք՝ մայիսի 4-ի դրությամբ Ադրբեջանից Հայաստան վերադարձած գերիների թիվը, ընդհանուր առմամբ, հասել է 72-ի: