Ընդդիմադիրները ԱԺ արտահերթ նիստ են պահանջում. Նիկոլ Փաշինյանը պետք է բացատրություն տա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ցանկանում է այսօր ԱԺ արտահերթ նիստ հրավիրել: Խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, թե արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ են հանդես եկել եւ սկսել են ստորագրահավաք՝ դիմելով իրենց ԲՀԿ գործընկերներին: Պատգամավորի խոսքով, ԲՀԿ-ականները պատրաստակամություն են հայտնել միանալ ստորագրահավաքին:

Իսկ ահա իշխող «Իմ քայլը» խմբակցությանը նրանք չեն դիմել եւ վերջիններիս դիրքորոշումը դեռ հայտնի չէ: Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, նիստի ժամանակ ցանկություն ունեն քննարկել սահմանային հարցերը, որպեսզի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը բացատրի, թե ինչ փաստաթուղթ է ցանկանում ստորագրել:

Հավելենք, որ քիչ առաջ էլ իշխող խմբակցությունն է աշխատանքային նիստ ունեցել եւ քննարկել սահմանների հետ կապ չունեցող հարց:

Ս.Գ.




Լրահոս