ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սա սահմա՞ն է, թե՞ արոտավայր. երևանցիները՝ հայ-ադրբեջանական սահմանի և նոր փաստաթղթի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է, ինչ ՀՀ Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերի սահմաններում իրավիճակը լարված է:

Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Իսկ մեկ օր անց՝ ՊՆ-ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի եւ Սիսիանի սահմանային հատվածներում։ Մայիսի 13-ից ադրբեջանցիների հետ բանակցություններ են անցկացվում։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հայտարարեց, որ պատրաստվում է  փաստաթուղթ ստորագրել։ «Այն լուծումները, որով մենք մեր միջազգային գործընկերների հետ ձեռք ենք բերել նախնական համաձայնություններ, 100 տոկոսով համապատասխանում են ՀՀ շահերին, ոչ թե 99.9։ Եվ, այո, եթե Ադրբեջանը այդ պայմանավորվածություններն իրագործի և այն պայմաններում, ինչ որ խոսել ենք, ես այդ թուղթը ստորագրելու եմ», – հայտարարեց Փաշինյանը։

ArmLur.am-ը քաղաքացիներից հետաքրքրվեց, թե ինչպես են պատկերացնում սահմանային իրավիճակի հանգուցալուծումը եւ արդյոք համաձայն են, որ Նիկոլ Փաշինյանը ստորագրի այդ փաստաթուղթը:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս