««Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդրանիկ նիստի ժամանակ՝ մարտի 11-ին, Արտակ Թովմասյանը հայտարարեց այս իշխանությունների հեռացման համար 44-օրյա պայքար սկսելու մասին: Արտակ Թովմասյանի այս հայտարարությունից անցել է երկու ամիս, սակայն Նիկոլ Փաշինյանը շարունակում է պաշտոնավարել եւ պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով կրկին գալ իշխանության:
Այսպիսով, ստացվում է Արտակ Թովմասյանը չկարողացավ կատարել իր խոստումը: ArmLur.am-ը դիմել է Թովմասյանի գրասենյակ՝ պարզելու համար, թե ինչու նա այդպես էլ չկարողացավ կատարել հանրությանը տված իր առաջին խոստումը եւ ինչ է պատրաստվում անել:
Պատասխանը ներկայացնում ենք ստորև
«Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանի կողմից հայտարարված 44-օրյա պայքարը հասել է իր առջև դրված արդյունքին։
- Փետրվարի 7-ին «Իմ քայլը» հայտարարեց, թե արտահերթ ընտրությունների անցկացման հանրային պահանջ չկա։
- Մարտի 11-ին, «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդրանիկ նիստի ժամանակ, Արտակ Թովմասյանը հայտարարեց այս իշխանությունների հրաժարականի համար 44-օրյա պայքար սկսելու մասին։
- Մարտի 18-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
- Ապրիլի 25-ին Փաշինյանը հայտարարեց իր հրաժարականի մասին, որը համապատասխանում էր «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության սահմանած ժամկետի ավարտին։
- Մայիսի 5-ին Արտակ Թովմասյանը ուղերձով դիմեց ԱԺ պատգամավորներին` զգուշացնելով, որ եթե գնան նախընտրական պրոցեսների, կունենանք նոր կորուստներ, և երկիրը ցնցումների չտանելու համար պատգամավորները մինչև մայիսի 10-ը ժամանակ ունեին։
- Մայիսի 11-ին ադրբեջանական ուժերը ներխուժեցին Հայաստանի տարածքի մի շարք հատվածներ։
Ավելի վաղ Արտակ Թովմասյանն իր հարցազրույցներում և տեսաուղերձներում քանիցս առաջ էր քաշել ճգնաժամային կառավարիչների ժամանակավոր կառավարության ձևավորման հարցը, որը 6-12 ամսվա ընթացքում փոփոխություններ կաներ գործող Սահմանադրության և ԸՕ-ի մեջ, և դրանից հետո միայն ճիշտ կլիներ կազմակերպել խորհրդարանական արտահերթ ընտրություններ՝ ցնցումներից խուսափելու համար։ Ի դեպ, օրեր առաջ նման առաջարկ արեց նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ համագումարի ժամանակ, թեև արդեն իրավական մեխանիզմներ չկան։
Մայիսի 24-ին` ժամը 18։30-ին, Արտակ Թովմասյանը հրավիրում է բոլորին «Դվին» համալիր՝ միասին քննարկելու մեր երազած Հայաստանը կառուցելու ծրագրերն ու անելիքները և մասնակցելու համազգային աղոթքի արարողության»։
Մանրամասները՝ տեսանյութում