ArmLur.am-ի ձեռքի տակ է հայտնվել այն փաստաթուղթը, որը պատրաստվում է ստորագրել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Ըստ մեր հավաստի տեղեկությունների, Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանի կառավարությունը համաձայնել է ստորագրել այս փաստաթուղթը միայն այն բանից հետո, երբ ադրբեջանցի զինծառայողները կլքեն Հայաստանի տարածքը և փաստաթղթում խմբագրական մի քանի շտկումներ կարվեն: Ի դեպ, ըստ մեր տեղեկությունների, սա փաստաթղթի նախնական տարբերակն է, հայկական կողմն առաջարկել է փոփոխություն անել դրա մեջ:
Ներկայացնում ենք փաստաթղթի թարգմանությունը.
Մենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարում են հետևյալի մասին.
- Խաղաղության հաստատման, տարածաշրջանում անվտանգության ապահովման շրջանակներում, որոնք իրականացվում են երեք երկրների ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների հիման վրա, ստեղծվում է համատեղ դելիմիտացիայի հարցերով Հանձնաժողով՝ Հայաստան Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև, որին հաջորդելու է դեմարկացիայի գործընթացը:
- Ադրբեջանի եւ Հայաստանի Հանրապետությունների կառավարությունները մինչեւ 2021 թվականի մայիսի 31-ը Հանձնաժողովի շրջանակներում ստեղծում են ազգային պատվիրակություններ:
- Ռուսաստանի Դաշնության կառավարությունը մինչեւ 2021 թվականի մայիսի 31-ը ստեղծում է ազգային պատվիրակություն՝ Հանձնաժողովի շրջանակներում խորհրդատվական աշխատանքներ իրականացնելու համար:
- Պատվիրակությունները ղեկավարելու են լիազորված ներկայացուցիչներ՝ նշանակված Ադրբեջանի, Հայաստանի եւ ՌԴ-ի ազգային օրենսդրություններին համապատասխան:
- Հանձնաժողովը մինչև 2020 թվականի հունիսի 30-ը կանցկացնի իր առաջին նիստը, որի արդյունքում կձևավորվեն հիմնական ուղղություններն ու աշխատանքի հերթականությունը, ինչպես նաեւ՝ կհաստատեն փորձագիտական խմբերի կազմերը:
- Փորձագիտական խմբերը Հանձնաժողովի առաջին նիստից հետո մեկ ամսվա ժամկետում կներկայացնի միջոցառումների շարք:
- Բոլոր հարցերը, որոնք կապված են Հայտարարության ապահով իրականացման հետ եւ Հանձնաժողովի աշխատանքների իրականացման հետ, պետք է իրականացվեն միայն դիվանագիտական եւ քաղաքական ճանապարհով՝ եռակողմ համաձայնագրի հիման վրա: