Armenian text to speach

Արմեն Գևորգյանին կանչել են հարցաքննության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Արմեն Գևորգյանի փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանն ու Լուսինե Սահակյանը հայտնում են.

«Քիչ առաջ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ Ա․Սարգսյանից ստացել ենք ծանուցագիր, համաձայն որի պարոն Արմեն Գևորգյանը հարվիրվում է այսօր ժամը 19։00-ին որպես մեղադրյալ հարցաքննվելու համար։

Պարոն Գևորգյանը անշուշտ ներկայանալու է հարցաքննության և առհասարակ քննության ողջ ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալու է իր վերաբերյալ կատարվող յուրաքանչյուր դատավարական և քննչական գործողությանը, սակայն Արմեն Գևորգյանը շարունակում է պնդել, որ իրեն առաջադրված մեղադրանքն ապօրինի է և ունի քաղաքական երանգներ և նա չի ծանոթանալու որևէ դատավարական փաստաթղթի հետ և դրանք նաև չի ստորագրելու, քանզի վերջինս չունի ՀՔԾ նկատմամբ վստահություն և չի ցանկանում այդ կառույցի հետ որևէ առընչություն ունենալ»։

 




Լրահոս