ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կոչ ենք անում Նիկոլ Փաշինյանին միանձնյա որոշումներ չկայացնել․ Էդմոն Մարուքյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել, որը նախաձեռնել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, եւ որին միացել է նաեւ ԲՀԿ-ն:

Օրակարգում հայ–ադրբեջանական սահմանի վերաբերյալ ենթադրյալ նոր փաստաթղթի հնարավոր ստորագրման հարցն է։

Նրանք ԱԺ հայտարարության նախագիծ են ներկայացրել, որ վերնագրված է. «2021 թվականի մայիսի 12-ից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտման, Հայաստանի Հանրապետության նկատմամբ ուժի կիրառման արդյունքում առաջացած իրավիճակում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող գործողությունների մասին»:

ԱԺ-ում ելույթ ունեցավ հիմնական զեկուցող ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:




Լրահոս