
Համացանցում նոր տեսանյութ է տարածվել մայիսի 17-ի Գեղարքունիք մարզի սահմանային հատվածում կատարված միջադեպից:
Նշենք, որ այսօր ArmLur.am-ն գրել էր, որ այդ միջադեպին ադրբեջանական կողմից եղել են հիմնականում հատուկ ծառայության ներկայացուցիչներ, որոնք «Ալա-ակբար» գոռալով վազել են հայ զինվորների կողմը ու փորձել են նրանց ահաբեկել: Հայ զինվորականներն էլ անակնկալի գալով սկսկել են վազել: Համացանցում հայտնված տեսանյութում երեւում է, որ զինվորները փախնում են:
Բայց մեր տեղեկությունների համաձայն հայ զինվորները վազելով մոտեցել են հայկական դիքրերին եւ օգնություն խնդրել ու արդեն հայ սահմանապահները մոտ 70 հոգով օգնության են հասել, որից հետո ադրբեջանական կողմը հետ է նահանջել: