
Հոկտեմբերի 9-ին Henaran-ի
թղթակցին են զանգահարել ”Եղնիկներ” զորամասում ծառայող զինվորներից մեկի հարազատները եւ հայտնել, որ երեք օր առաջ ”Եղնիկներ”
զորամասում հերթական բռնությունն է կատարվել զինծառայողի նկատմամբ: Արթիկից զորակոչված ժամկետային զինծառայողին /խմբ. հասկանալի պատճառներով անունը չենք հրապարակում/ նրա զինակիցները ծեծել են, ծխախոտ հանգցրել մարմնին: Ենթադրվում է, որ զինվորի նկատմամբ նաեւ սեռական անառակաբարո գործողություններ են կատարել: Զինվորը տեղափոխվել է Երեւանի զինվորական հոսպիտալներից մեկը: Աղբյուրի տեղեկություններով, զինվորը հոկտեմբերի 9-ին է կոմայից դուրս եկել: