«Իմ քայլը» խմբակցությունը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի փնտրտուքի մեջ է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ մինչեւ Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում սահմանային լարված իրավիճակ է, ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը, կտրված իրականությունից, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի փնտրտուքի մեջ է: Ըստ մեր տեղեկությունների՝ երեկ իմքայլականները խմբակցության նիստ են հրավիրել, որի ընթացքում քննարկել են թեկնածուներից որեւէ մեկին ընտրելու հարցը:

Մեր տեղեկություններով՝ ՀԾԿՀ անդամի համար առաջադրվել է չորս թեկնածու: Երեկ՝ նիստի ժամանակ, քննարկվել է Ռազմիկ Խաչատրյանի, Ռուբեն Եղոյանի, Կարեն Մարգարյանի եւ Սերգեյ Աղինյանի թեկնածությունը: Մենք տեղեկացանք, որ իմքայլականների մեծամասնությունը ոչ ոքի չեն էլ ճանաչել, պարզապես պատգամավորներին ուղարկվել են թեկնածուների կենսագրական տվյալները, ու վերջիններս, դրա հիման վրա, պետք է որոշեն՝ ում են ընտրելու՝ որպես թեկնածու։ Կարելի է ասել՝ ինչպես միշտ, իշխանական ֆրակցիայի ներկայացուցչները բանից անտեղյակ են, ապրում են հետեւյալ սկզբունքով՝ «վերեւները» ինչպես կորոշեն, իրենք այդպես էլ կքվեարկեն: Նշենք, որ մայիսի 25-ին խորհրդարանում մեկնարկելու է հերթական նստաշրջանը, ու այդ ժամանակ էլ իմքայլականները կընտրեն ՀԾԿՀ անդամին: Հիշեցնենք, որ դեռեւս ապրիլի 13-ին «Իմ քայլը» խմբակցությունը տապալեց իր կողմից առաջադրված՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամի թեկնածուի ընտրությունը։ «Իմ քայլը» ՀԾԿՀ թափուր անդամի համար առաջադրել էր Լեւոն Բունիաթյանի թեկնածությունը, որին կողմ էին 13-ը: Իմքայլականները նորից են փորձում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս