
Իրանի իշխանությունները 1 տարվա ազատազրկան եւ մտրակի 90 հարվածի են դատապարտել դերասանուհի Մարզիե Վեֆամեհրին։ Նման վճիռ է կայացրել դերասանուհու նկատմամբ՝ Իրանում արվեստագետների դեմ իրականացվող ճնշումների մասին պատմող ֆիլմում նկարահանվելու համար։Վեֆամեհրին նկարահանվել է “Վաճառքի հանված իմ Թեհրանը” վերնագրով իրանա–ավստրիական համատեղ ֆիլմում, որի ցուցադրումն Իրանի տարածքում արգելված է։