
Հրադադար է հաստատվել Իսրայելի եւ Գազայի սեկտորում գտնվող պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջեւ։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։
Մինչեւ վերջին ժամերը, սակայն նախքան հրադադարը, իսրայելական օդուժը շարունակել է ռմբահարել Գազայի սեկտորում գտնվող ՀԱՄԱՍ-ի հենակետերը։ Պաղեստինցիներն էլ հրթիռային հարվածներ են հասցրել Իսրայելի հարավում։