
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 064 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 25 564 նմուշառում։
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 335 769 դեպք: Ապաքինվել է ևս 1 135 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 316 389:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 29 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 4 569 անձ:
Երկրում ընդհանուր պատվաստվել է 105 500 մարդ, օրական՝ 3 613: