ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արարատի զորամասի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել. 44-օրյա պատերազմն ու հրաման չկատարելը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով` Արարատի զորամասի հրամանատարի եւ նույն զորամասի դասակի հրամաատարին մեղադրանք է առաջադրվել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, զորամասի հրամանատարին ու դասակի հրամանատարին մեղադրում են, որ պատերազմի ժամանակ հրաժարվել են հրաման կատարել, ինչը քրեորեն պատժելի արարք է:

Ըստ  ArmLur.am-ին հասած տեղեկությունների՝ ուշագրավ իրավիճակ է ստեղծվել քննչական մարմիններում, բոլոր այն հրամանատարները, ովքեր հրաժարվել են հրաման կատարել, իրավապահներին հարցաքննությունների ժամանակ պնդել են, որ դա արել են հանուն զինվորների, քանի որ մի կերպ են նրանց փրկել, հանել վտանգավոր տեղերից ու եթե հիմա կատարեին այդ հրամանը, նշանակում էր տանել զինվորներին գիտակցված սպանելու:




Լրահոս