Հունիսի 20-ի ընտրութուններին ընդառաջ իրավապահ մարմինները, մասնավորապես ԱԱԾ-ն, գործի է անցել: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, մայիսի 18-ին ՀՀ ԱԱԾ Լոռու մարզի վարչությունը տեղեկություններ է ստացել,
որ ապրիլի 14-ին և 16-ին տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի հավաստագիր ստանալու համար Վանաձորի թիվ 5 դպրոցում տեղի են ունեցել մեկօրյա դասընթացներ և քննություններ, որի դասընթացավար հանձնաժողովի նախագահ Սոնա Սարգսյանը կատարել է կեղծիք՝ դասընթացին և քննությանը ներկա չգտնված, ՀՀ կուսակցության կողմից ներկայացված տեղամասային ընտրական հանձնաժողովների 5 անդամների՝ Մարինե Հովհաննիսյանին, Սոնա Մաթևոսյանին, Ռուզաննա Մելքոնյանին, Անահիտ Նազարյանին և Գոռ Ափիցարյանին գնահատել է դրական և տվել տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի հավաստագրեր:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ձեռնարկվում են միջոցառումներ Ս.Սարգսյանին հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր: