Armenian text to speach

Պուտինն ասել է, որ Ռուսաստանը «կջարդի յուրաքանչյուրի ատամները», ով կփորձի Ռուսաստանից ինչ-որ բան պոկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանը չի գնում իր տնտեսությունը ռազմականացնելու ճանապարհով, բայց կոշտ պատասխան կտա բոլորին, ովքեր փորձում են ոտնձգություն կատարել երկրի տարածքի նկատմամբ:

«Յուրաքանչյուր ոք ուզում է մեզ ինչ-որ տեղ կծել կամ մեզանից ինչ-որ բան պոկել, բայց նրանք, ովքեր պատրաստվում են դա անել, պետք է իմանան, որ մենք նրանց ատամներն այնպես կջարդենք, որ ունակ չլինեն կծելու: Սա ակնհայտ է: Եվ դրա երաշխիքը դա մեր զինված ուժերի զարգացումն է»,- ասել է նա:

«Բոլոր ժամանակներում նույն բանը պատահում է: Հենց Ռուսաստանն ուժեղանում է, անմիջապես գտնվում են դրա զարգացումը սահմանափակելու պատճառներ: Ինչպես ասել է մեր կայսրերից մեկը (Ալեքսանդր III ), «բոլորը վախենում են մեր ընդարձակ լինելուց»,- ասել է Պուտինը:

Նույնիսկ Խորհրդային միության փլուզումից հետո, երբ «ներուժի մեկ երրորդը կորավ, Ռուսաստանը դեռ ինչ-որ մեկի համար չափազանց մեծ է», ասել է նա:

«Իրոք, ներուժը հսկայական է, տարածքը մնում է ամենամեծն աշխարհում: 146 միլիոն մարդ, կարծես թե, այդքան շատ չէ այն երկրների համեմատ, որտեղ հարյուր միլիոնավոր քաղաքացիներ են ապրում, կամ նույնիսկ ավելի քան մեկ միլիարդ, բայց այն դեռ համարվում է շատ. և ինչ- որ մեկը նույնիսկ համարձակվում է հրապարակավ ասել, որ անարդար է, որ Ռուսաստանին է պատկանում Սիբիրի պես տարածաշրջանի հարստությունը. Սիբիրը՝ միայն մեկ երկրի: Տարօրինակ է լսել նման բաներ, հատկապես հրապարակավ, բայց դրանք երբեմն հնչում են»,- ասել է Ռուսաստանի նախագահ




Լրահոս