
Թուրքիայի Անթալիա քաղաքում հորդառատ անձրեւների պատճառով փակվել են դպրոցները, ավելի քան հիսուն շենք հայտնվել է ջրի մեջ: Արտասահմանցի զբոսաշրջիկները ստիպված են եղել իրենց ավտոբուսներին հասնել` մինչեւ ծնկները ջրի միջով քայլելով: Ամպրոպն ու ուժեղ քամին դժվարացրել են աշխատանքն Անթալիայի միջազգային օդակայանում: Մոտ 60 թռիչք հետաձգվել է, որոշ չվերթների դեպքում օդանավերն ուղարկել են այլ, հարեւան երկրների օդանավակայաններ:Օդերեւութաբանների կանխատեսումներով` վատ եղանակը կպահպանվի մի քանի օր: