«Սիս Նատուրալի» հյութերից մեկի արտադրատեսակի թողարկումը կասեցվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները, «Սիս Նատուրալ» ՓԲԸ-ում իրականացվող ստուգման ժամանակ կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:

Սնդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ փորձաքննությամբ պարզվել է, որ 19.04.21թ. արտադրված, երկու տարի պիտանիության ժամկետով «Տրոպիկական» տեսակի հյութը (540 շիշ, 930 մլ) «սպոր չառաջացնող միկրոօրգանիզմներ, բորբոսասնկեր, խմորասնկեր» մանրէաբանական ցուցանիշով չի համապատասխանում ՀՀ օրենսդրությամբ և Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին և համարվում է վտանգավոր սննդամթերք։

«ՍԻՍ ՆԱՏՈՒՐԱԼ» ՓԲԸ արտադրական առանձին գործառույթը՝ հյութ «Տրոպիկական» արտադրատեսակի թողարկումը, կասեցվել է, տրվել է կարգադրագիր նշված խմբաքանակը հետ կանչելու, օգտահանելու և/կամ ոչնչացնելու մասին, ինչպես նաև ժամկետ՝ խախտումը վերացնելու համար:




Լրահոս