
«Արմենիա» ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 12-ից կմեկնարկի Երևան – Հուրգադա- Երևան երթուղով չվերթեր: Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ օր:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը:
Այս մասին հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից: